Հայաստանում կոնյակի արտադրությունն աճում է
Տնտեսություն
15:00 06/11/2017
Հայաստան

Հայաստանում կոնյակի արտադրությունն աճում է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է  21 134.0 հազար լիտր կոնյակ:

Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, նախորդ տարվա համեմատ այս տարվա երրորդ եռամսյակում  կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 56.5%-ով:

Նշենք, որ  նախորդ տարի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 13 503.3 հազ, լիտր կոնյակ:

Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին  Հայաստանում արտադրվել է 5 872.6 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.7 տոկոսով: 
 

Placeholder
Հայաստանում կոնյակի արտադրությունն աճում է