Կոնվերս Բանկը հայտարարում է բորսայում շրջանառվող իր պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին
Տնտեսություն
16:40 06/11/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը հայտարարում է բորսայում շրջանառվող իր պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

Կոնվերս Բանկը հայտարարել է իր 2017-1 սերիայի COVSB2 պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին:

 

Պարտատոմսի հապավում

Տարբերակիչ ծածկագիր

Հաշվարկման օր

Վճարման օր

Արժեկտրոնի գումար

Արժեկտրոնի վճարում
ՀՀ դրամ

Վճարման պարբերական

ություն

Ընթացիկ եկամտաբերություն (առք/
վաճառք)

COVSB2

AMCOVSB22ER9

05.11.17

06.11.17

$2.8750

AMD 1,392.56

կիսամյակային

5.65/5.35

«Արժեկտրոնի ընդհանուր վճարված գումարը կազմել է 83,553,820 ՀՀ դրամ: Ֆիքսված տոկոսադրույքով երկամյա պարտատոմսերը հրապարակային վաճառքի միջոցով տեղաբաշխվել էին  2017թ. մայիսի 16-ին  ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Տեղաբաշխված պարտատոմսերի մարման ժամկետը սահմանված էր տեղաբաշխման մեկնարկից 730 օր հետո, կիսամյակային՝ 4 արժեկտրոնային վճարումներով:


Կոնվերս Բանկ ՓԲԸ Հայաստանի առաջատար բանկերից է: 01.10.17թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 233.4 մրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 34.8 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի բաժնետերերն են՝ Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի (80,94%), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. (14.06%), որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%)»,- ասված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ։

 

Placeholder
Կոնվերս Բանկը հայտարարում է բորսայում շրջանառվող իր պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին