Գեորգի Երմոլենկո. Վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում Հայաստանի փորձն ուսանելի է
Տնտեսություն
11:52 06/11/2017
Հայաստան

Գեորգի Երմոլենկո. Վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում Հայաստանի փորձն ուսանելի է

Վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է:  Ասել է ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն, ով մասնակցում էր Տաշքենդում անցկացվող ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին:

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաև երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանը, սարքավորումների հուսալիությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները, Ուզբեկստանի փոխվարչապետը, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարարը, Ադրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները: 


 

Placeholder
Գեորգի Երմոլենկո. Վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում Հայաստանի փորձն ուսանելի է