Իտալիայի ափին աղջիկների մարմիններ են հայտնաբերվել
Իրավունք
15:00 07/11/2017
Աշխարհ

Իտալիայի ափին աղջիկների մարմիններ են հայտնաբերվել

Իտալիայի ափին, ծովի մոտ միգրանտների նավակում և մոտակայքում հայտնաբերվել է 14-18 տարեկան 26 աղջկա մարմին, որոնք հնարավոր է սպանվել են աֆրիկյան ափի ճանապարհին: BBC-ին հղում անելով՝ «Զվեզդա» հեռուստաալիքին գրում է, որ միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

Զոհվածներից 23-ի մարմինը գտնվել է նավակում, երեքինը՝ նավակից դուրս։ Նավակում ընդհանուր առմամբ եղել է 64  մարդ։ Նրանց գտել է իսպանական ռազմական «Կանտաբրիա» նավը, որը փրկվածներին դուրս է բերել ափ։

Նշվում է, որ փրկել է 375 փախստական։ Գրեթե բոլորը աֆրիկացիներ են՝ Նիգերիայից, Սենեգալից, Գանայից, Գամբայից և Սուդանից։

Placeholder
Իտալիայի ափին աղջիկների մարմիններ են հայտնաբերվել