Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրականում Հայաստանի կազմը
Սպորտ
17:25 07/11/2017
Հայաստան

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրականում Հայաստանի կազմը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին և 26-ին կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բասկետբոլի Եվրոպայի առաջնության 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում կմրցի Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին՝ Երևանում կհյուրընկալի Դանիայի հավաքականին:

Ըստ բասկետբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի հրապարակած (ընդլայնված) կազմի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով ` Ամիրան Ամիրխանով, Լուկաս Ֆիշեր, Անդրանիկ Չրաբաշ, Ռայան Բոաթրայթ, Ալլին Հեսս, Քրիս Յանկու Օսկիյան, Անդրեյ Կոնստանտինով, Վարդան Բիդրոսյան, Արարատ Քոչինյան, Ալբերտ Թադևոսյան, Էդգար Բաբայան, Գեորգի Պոդկոլզին, Կոնստանտին Միրզոյանց, Մարսել Հովսեփյան, Դավիթ Խաչատրյան, Արագատ Աբրահամիան, Սերգեյ Պոլուխին, Թովմաս Հորդանյան, Տերի Սմիթ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը նոյեմբերի 20-ից կսկսի Օլիմպավանում նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին:

Placeholder
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրականում Հայաստանի կազմը