Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հերսոնեսում անհատական մեդալներ են նվաճել
Սպորտ
16:30 07/11/2017
Հայաստան

Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հերսոնեսում անհատական մեդալներ են նվաճել

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունք է ցույց տվել:

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝  ետևում է թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և չեխ Դավիթ Նավարային:

Երրորդ  խաղատախտակի առջև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց է տվել երկրորդ արդյունք: Առաջին տեղում  ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն:

 

Placeholder
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հերսոնեսում անհատական մեդալներ են նվաճել