Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը շարունակում է նվազել
Տնտեսություն
20:15 06/11/2017
Հայաստան

Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը շարունակում է նվազել

Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին  արտադրվել  է 55 պլանշետ, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 96.5%-ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ պլանշետ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-սեպտեմբերին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 36%-ով. եթե 2016թ-ի ինն ամիսներին հանրապետությունում  արտադրվել է 714  հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-սեպտեմբերին՝ 457:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նշված ժամանակահատվածում  մեր երկրում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով  68.4%-ով: 2016  թ-ի նույն ժամանակահատվածում  արտադրվել է 1 045  հատ բջջային հեռախոս:

Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա  հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:

 

Placeholder
Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը շարունակում է նվազել