Հայկ Հարությունյան. Մեկ շենքի հաշվով հնարավոր է մինչև 60 տոկոս էներգախնայողություն
Տնտեսություն
12:00 08/11/2017
Հայաստան

Հայկ Հարությունյան. Մեկ շենքի հաշվով հնարավոր է մինչև 60 տոկոս էներգախնայողություն

«Շատ կարևոր է, որ փորձագետների ու ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում հասկանանք այն միջոցառումները, որոնք պետք է իրականացնենք բնակֆոնդի էներգաարդյունավետության  հարցը լուծելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նա այսօր մասնակցում էր «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի կողմից կազմակերպած   համաժողովին, որի թեման էր  Հայաստանի բնակելի ու հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի  բացահայտումը:

Ծրագիրն իրականացվում է Էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից: Այս տարվա փետրվարին կառավարության ընդունած էներգախնայողության երկրորդ ազգային ծրագրի թիրախը Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20 տոկոս կրճատելն է 2010-2012 թթ համեմատ: Դրա իրագործմանը նպաստող միջոցառումների 63 տոկոսը նախատեսված է հենց այդ շենքերի համար: Նախատեսվում է, որ այն 30 տոկոսով կնվազեցնի էներգիայի բազային սպառումը շենքերում:

Փոխնախարարի խոսքով,  պիլոտային ծրագրերը ցույց են տվել, մեկ բնակելի շենքը եթե ջերմամեկուսացվի, փոխվեն շենքի պատուհաններն ու դռները, ապա հնարավոր է մինչև 60 տոկոս էներգախնայողություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Հայկ Հարությունյան. Մեկ շենքի հաշվով հնարավոր է մինչև 60 տոկոս էներգախնայողություն