Ապրիլից հետո Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:19 08/11/2017
Հայաստան

Ապրիլից հետո Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում. «Հրապարակ»

Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլև, թե  ով որտեղ է նստելու 18-ից հետո: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Որոշվել է` Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում` նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը, որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում։

Դրա համար էլ վերանորոգվում են նրա սենյակը և կառավարության որոշակի հարկաբաժինները: ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը: Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գևորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու»,-գրել  է թերթը։

Placeholder
Ապրիլից հետո Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում. «Հրապարակ»