Կասիլյասն արժանացել է Golden Foot 2017-ին
Սպորտ
09:10 08/11/2017
Աշխարհ

Կասիլյասն արժանացել է Golden Foot 2017-ին

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն արժանացել է Golden Foot-2017 մրցանակին, որը շնորհվում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին հաջող կարիերայի համար: Այս մասին գրում է Sports.ru-ն:

Կասիլյասը իտալացի Ջանլուիջի Բուֆոնից հետո երկրորդ դարպասապահն է, որն արժանանում է այս մրցանակին: Բուֆոնն այն ստացել է 2016-ին:

Golden Foot-ին այս տարի հավակնում էին նաեւ Ռոնալդուն, Մեսին, Նոյերը, Սերխիո Ռամոսը, Ռոբենը, Տիագո Սիլվան, Լուիս Սուարեսը, Յայա Տուրեն և Անդրեա Պիրլոն:

Placeholder
Կասիլյասն արժանացել է Golden Foot 2017-ին