Ղրղըզստանի նորընտիր նախագահը ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում
Տնտեսություն
17:00 08/11/2017

Ղրղըզստանի նորընտիր նախագահը ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում

Նոյեմբերի 24-ին Ղրղզստանի նախագահի պաշտոնը ստանձնող Սոորոնբայ Ժեենբեկովին  հուսով է որ Ղազախստանի հետ առկա խնդիրները ժամանակավոր են։ Այս մասին Ժեենբեկովին  նշել է «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Սոորոնբայ Ժեենբեկովին ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում, իսկ Միության ներսում  առկա խոչընդոտները, ըստ վերջինիս, պետք  է վերացնել։

«Բացի այդ,  պաշտոնապես ձեռք բերված  բոլոր համաձայնությունները, պետք է ամբողջովին իրագործվեն։  Միայն նման պայմաններում Միությունը կհասնի ընդհանուր նպատակների և առաջադրանքների իրագործման»,-հավելել է վերջինս։

Անդրադառնալով Ղազախստանի հետ հարաբերություններին, որոնք վերջին ժամանակներում վատթարացել են, նորընտիր նախագահը նշել է, որ կողմերը այն կարգավորելու ուղղությամբ բանակցություններ են անցկացնում։

«Համոզված եմ, որ  առկա բոլոր խոչընդոտները կվերանան»,-հավելել է վերջինս։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին,  Սոորոնբայ Ժեենբեկովին նշել է, որ Ռուսաստանը կա և կմնա Ղրղըզստանի հանրապետության հիմնական ռազմավարական գործընկերը։

«Վերջին տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և ես բոլոր ջանքերը կգործադրեմ հետագայում այն  ամրապնդելու ուղղությամբ»,-հավելել է Ժեենբեկովին։

Placeholder
Ղրղըզստանի նորընտիր նախագահը ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում