Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Տնտեսություն
16:04 08/11/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները շարունակում են նվազել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են  0,37%-ով՝  կազմելով  56,99  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,19%-ով՝ հասնելով բարելի համար 63,57  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել