Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
Տնտեսություն
10:47 08/11/2017
Հայաստան

Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա

Վերջին մեկ տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) կողմից ֆինանսավորվել են 70 ներդրումային ծրագրեր` շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով և արտոնյալ պայմաններով։ Վարկերից 15-ը սուբսիդավորվել են պետության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում։ Նման տվյալներ են ներկայացվել կազմակերպություն այցելած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, ով նաև ՈՒՎԿ խորհրդի նախագահն է:

Քննարկման ժամանակ նշվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում  տրամադրվել է ընդհանուր թվով 105 գյուղատնտեսական տեխնիկա։

Նախարարությունից մանրամասնում են՝ նախարարին զեկուցվել է, որ Ռուսական արտահանման կենտրոնի (РЭЦ)  և Վարկային կազմակերպության միջև  ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման համար:

Տեղեկացվել է, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով ազդարարվել է հայ-ռուսական ներդրումային հարթակի ստեղծումը։ Նշված համագործակցության արդյունքում արդեն իսկ մի քանի հավակնոտ ծրագրեր են ներկայացվել  «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ին, որոնց շուրջ ռուսական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել: 

Placeholder