Գյուղնախարար. «Մոնսատոն» 20 տարի է՝ Հայաստանում է
Տնտեսություն
15:04 09/11/2017

Գյուղնախարար. «Մոնսատոն» 20 տարի է՝ Հայաստանում է

««Մոնսանտո»  ամերիկյան ընկերությունը շատ շուտվանից գրանցված է Հայաստանում ու գործունեություն է ծավալում: Այդ ընկերությունը 20 տարի է՝ Հայաստանում է»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով, հիմա գյուղնախարարությունն ու բնապահպանության նախարարությունը ուսումնասիրում են՝ հասկանալու, թե ինչ է արել ընկերությունն այս ընթացքում, ինչ հնարավոր ռիսկեր կան, ինչ սերմեր են ներկրում:

«Ուսումնասիրելուց հետո մենք նոր հայտարարությունը կտարածենք»,-ասաց նախարարը:
Հիմա երկու գերատեսչությունները մտադիր են շրջանառության մեջ դնել սերմերի ներմուծման մասին  օրենսդրական նախաձեռնությունը:

Լրագրողների հարցին, թե ընկերությունը 20 տարի Հայաստանում է, ինչու չեք ուսումնասիրել, նախարարն արձագանքեց. «Ո՞վ, ե՞ս: Շնորհակալություն»:

ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն էլ նշեց, որ «Մոնսանտո» ընկերության կողմից ներկրվող սերմերը կազմում են ընդհանուր ծավալի 1 տոկոսը:

«Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ դա մեծ ռիսկ է պարունակում»,-ասաց Կարապետյանը:
 

Placeholder
Գյուղնախարար. «Մոնսատոն» 20 տարի է՝ Հայաստանում է