Տեղեկատվական ՊՈԱԿ-ները միավորվում են. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:28 09/11/2017
Հայաստան

Տեղեկատվական ՊՈԱԿ-ները միավորվում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ն առաջիկայում լուծարվելու է, արդեն 46 աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկվել ՊՈԱԿ-ի վերակազմավորման պատճառով աշխատանքային պայմանագրի հնարավոր լուծման մասին:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով ՊՈԱԿ-ը կմիացվի նախագահականի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Դա կկատարվի մեկ ամսում, իսկ որոշման նախագծի ընդունման հիմնավորումն այն է, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են, և այդպես կտնտեսվեն պետական բյուջեի միջոցները»։

Placeholder
Տեղեկատվական ՊՈԱԿ-ները միավորվում են. «Հրապարակ»