Վարչապետի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն
Տնտեսություն
19:57 09/11/2017
Հայաստան

Վարչապետի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Քննարկվել են, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններին (օպտիմալացում, ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացում, պատասխանատուների շրջանակի հստակեցում) վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա և դառնա առավել արդյունավետ գործող կառույց: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի ձևաչափով սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել բոլոր տարբերակները և ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի ու աշխատանքային ծրագրի վերաբերյալ առաջարկություններ:
 

Placeholder
Վարչապետի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն