Հունվարից սրտի վիրահատությունները կիրականացվեն «ավելի մատչելի» գներով
Առողջություն
14:33 09/11/2017
Հայաստան

Հունվարից սրտի վիրահատությունները կիրականացվեն «ավելի մատչելի» գներով

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ նախագծի  նպատակն է փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն: 

Ըստ նախարարի՝ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է, մասնավորապես, կասեցվել են մի շարք բյուջետային անարդյունավետ ծրագրեր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ արդյոք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է: Նախարարը դրական պատասխան տվեց. «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով»:


 

Placeholder
Հունվարից սրտի վիրահատությունները կիրականացվեն «ավելի մատչելի» գներով