Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
20:09 08/11/2017
Հայաստան

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 27 954.9 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 12.3%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 25 715.9 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝  28 874.1 հազար լիտր:

Placeholder
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է