Գեներալները մեկնել են Դուբայ՝ հանգստանալու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:22 10/11/2017
Հայաստան

Գեներալները մեկնել են Դուբայ՝ հանգստանալու. «Հրապարակ»

Մինչ հանրությունն ընդվզում է զինապարտության մասին օրենքում տարկետման վերացման դեմ, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կաշվից դուրս է գալիս ձնագնդի էֆեկտով ահագնացող բողոքի ալիքի դեմն առնելու համար, հայոց գեներալներն ընդհատակ են անցել և ոչնչով չեն աջակցում բանակին և ՊՆ ղեկավարությանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանն այս ամսվա սկզբին մեկնել է Դուբայ՝ հանգստանալու, կվերադառնա հաջորդ շաբաթ, որպեսզի մասնակցի երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային։ Սեյրան Սարոյանը նույնպես մի քանի օր Հայաստանում մնալուց հետո վերադարձել է Մոսկվա՝ շարունակելու ցողունային բուժումը ոտքերի շրջանում։

Placeholder
Գեներալները մեկնել են Դուբայ՝ հանգստանալու. «Հրապարակ»