Իրաքում ԻԼԻՊ-ի հետ կապ ունենալու պատճառով ձերբակալվել են ՌԴ 512 և Ադրբեջանի 200 քաղաքացիներ
Քաղաքական
10:18 10/11/2017
Աշխարհ

Իրաքում ԻԼԻՊ-ի հետ կապ ունենալու պատճառով ձերբակալվել են ՌԴ 512 և Ադրբեջանի 200 քաղաքացիներ

Իրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու պատճառով ձերբակալել են  Ռուսաստանի 512 և Ադրբեջանի 200 քաղաքացիների։  Այս մասին թվթերի իր էջում գրել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Վիյան Դահիլը։

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում  Իրաքի պաշտպանության նախարարության աղբյուրը տեղեկացրել է, որ պատգամավորի կողմից  տարածած ՝ Ռուսաստանի 512 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

«Ձերբակալվածներ կան, սակայն քիչ թվով և նրանք տարբերի ազգերից են»,-նշել է  գործակալության աղբյուրը։

Haqqin.az-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հաստատել է տեղեկությունը։

«Մենք անգամ ԱԳՆ-ում Իրաքում գտնվող մեր քաղաքացիների հարազատների հենց հանդիպում ենք ունեցել։  Երկրի ԱԳՆ-ն ակտիվ աշխատանքներ է իրականացնում, մշտապես Իրաքի իշխանությունների և Ադրբեջանի դեսպանատան  հետ կապի մեջ է»,-հավելել է  վերջինս։ 
 

Placeholder
Իրաքում ԻԼԻՊ-ի հետ կապ ունենալու պատճառով ձերբակալվել են ՌԴ 512 և Ադրբեջանի 200 քաղաքացիներ