Մեկնարկել է Mastercard քարտապանների համար Կոնվերս Բանկի գործարկած ակցիայի երկրորդ փուլը
Տնտեսություն
15:33 10/11/2017
Հայաստան

Մեկնարկել է Mastercard քարտապանների համար Կոնվերս Բանկի գործարկած ակցիայի երկրորդ փուլը

Մեկնարկել է Mastercard քարտապանների համար Կոնվերս Բանկի գործարկած ակցիայի երկրորդ փուլը: Դրա շրջանակներում Բանկը գործող և նոր հաճախորդներին է առաջարկում է արտոնյալ պայմաններով դառնալ Կոնվերս Բանկ Mastercard Starndart և Mastercard Gold քարտապան  և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից:

«Կոնվերս Բանկը և  MasterCard-ը այս ակցիան գործարկում են անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակներում ընտանիքի՝ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի  անդամներին անվճար տրամադրվելու են մեկ քարտային հաշվից սպասարկվող  MasterCard  վճարային քարտեր: Ակցիայի ավարտից հետո մեկ քարտային հաշվից ընտանիքի անդամներին սպասարկող հավելյալ քարտեր ստացած, դրանցով 200000 դրամ և ավելի ընդհանուր գումարի, 10 և ավելի անկանխիկ գործարք կատարած ընտանիքների միջև վիճակահանությամբ  կխաղարկվեն երկու հոգու համար Դուբայ ուղևորության տոմս,  իրային և դրամական պարգևներ»,- հանտնում են Բանկից՝ հավելելով, որ ակցիան գործում է մինչև դեկտեմբերի 6-ը:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Placeholder
Մեկնարկել է Mastercard քարտապանների համար Կոնվերս Բանկի գործարկած ակցիայի երկրորդ փուլը