Հարկայինը  կրկին «Առինջ մոլ»-ում է. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:36 11/11/2017
Հայաստան

Հարկայինը կրկին «Առինջ մոլ»-ում է. «Հրապարակ»

Երեկվանից ՊԵԿ-ը կրկին «մուտք» է գործել  «Առինջ մոլ»: «Հրապարակ»-ը հիշեցրել է, որ նախորդ անգամ «մոլի» աշխատողների և հարկային տեսուչների միջև առճակատում էր տեղի ունեցել:

«Այժմ Բրյուսելից վերադարձած Գագիկ Ծառուկյանը «հարցը լուծելու» առաջադրանք է տվել փեսային` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մանկության ընկերն է. Հարությունյանը ևս ծնվել է Կոտայք գյուղում:

Ծառուկյանական կողմը կարծում է, որ «Առինջ մոլում» լուրջ սոցիալական խնդիր է լուծվում՝ ոչ միայն աշխատատեղերի, այլև տաղավարները 3 տարի անվճար շահագործելու առումով, ուստի «պետք չէ հարամել սոցիալական ծրագիրը` հաշվապահության մեջ քաշելով օրվա հաց վաստակողներին»: Իր հերթին ՊԵԿ-ը մատնանշում է նույն այդ «մոլի» առևտրականների թանկարժեք մեքենաները, ոչ վատ կենցաղը։ Ի դեպ, Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ-ը ոչ թե տոտալ ստուգումներ է իրականացնում, այլ «նայում են միայն կանյաչնին»,-գրել է «Հրապարակ»-ը: 

Placeholder
Հարկայինը կրկին «Առինջ մոլ»-ում է. «Հրապարակ»