«Ձեզ վարչապետն է հարցնում». ԵՊՀ ռեկտորը՝ կիրառական մաթեմատիկայի դեկանին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:45 11/11/2017
Հայաստան

«Ձեզ վարչապետն է հարցնում». ԵՊՀ ռեկտորը՝ կիրառական մաթեմատիկայի դեկանին. «Հրապարակ»

Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել: Սիմոնյանը զարմացած հայացքով նայել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ուսանողների պայքարին սատարող Վահրամ Դումանյանի կողմը ու թե` պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում:

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրի, վարչապետը ցանկացել է «խոսել» Դումանյանի հետ` վերջինիս տված հարցազրույցների և արմատական դիրքորոշման  հետ կապված:

«Բանն այն է, որ Դումանյանը մտերիմ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ԵՊՀ հին կադրերից է, ժամանակին էլ մտերիմ էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ»,-գրել է թերթը:

Placeholder
«Ձեզ վարչապետն է հարցնում». ԵՊՀ ռեկտորը՝ կիրառական մաթեմատիկայի դեկանին. «Հրապարակ»