Ամիրյանն ուզում է, որ «Գրքի երևանյան առաջին փառատոնը շատ լավը լինի»
Մշակույթ
11:29 11/11/2017
Հայաստան

Ամիրյանն ուզում է, որ «Գրքի երևանյան առաջին փառատոնը շատ լավը լինի»

«Սա Գրքի երևանյան առաջին փառատոնն է լինելու. որևէ բացթողում կամ թերացում ունենալու իրավունք չունենք։ Արդար և թափանցիկ մրցույթ անցկացնելուց բացի, այն պետք է շատ հետաքրքիր, շատ կազմակերպված, շատ, շա′տ լավը լինի»,- Գրքի երևանյան փառատոնի ( Yerevan Book Fest ) կազմակերպիչներին ընդունելիս ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից  տեղեկանում ենք, որ նոյեմբերի 24-ից 26-ը նախատեսված փառատոնի կազմակերպիչը «Միհր» ստեղծագործողների միությունն է, աջակիցը՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Փառատոնի 3 օրերին ընթերցասերները հնարավորություն կունենան մասնակցելու մի շարք միջոցառումների, որոնք կանցկացվեն Հանրապետության Հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք)։

Նախագիծը բաղկացած է մի քանի փուլից, որոնց մանրամասները ներկայացված են նախարարության ֆեյսբուքյան էջում։

Նախագծի միջոցով ընթերցողները կծանոթանան գրախանութների գտնվելու վայրերին, ավանդական գրական միջոցառումների ժամանակագրությանը և աշխարհագրությանը:

Հիշեցնենք սակայն, որ եթե փառատոնը առաջին անգամ է, ապա Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր 2012 թ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը մշակույթի նախարարը կարծես թե մոռացել է:

Placeholder
Ամիրյանն ուզում է, որ «Գրքի երևանյան առաջին փառատոնը շատ լավը լինի»