«Արան ուզում էր, որ իր գործերն ապրեն». բացվեց Արա Շիրազի ցուցահանդեսը
Մշակույթ
16:37 11/11/2017

«Արան ուզում էր, որ իր գործերն ապրեն». բացվեց Արա Շիրազի ցուցահանդեսը

Հայ քանդակագործության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Արա Շիրազի աշխատանքների Հետահայաց  ցուցահանդեսն այսօր բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին`շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից). «Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ»:

Արա Շիրազի սերնդակից, մտերիմ ընկեր Ռոբերտ Էլիբեկյանն ասաց. «Շիրազի գործերն իր արվեստանոցում գրեթե բանտարկված էին, իսկ Արա  ուզում էր, որ իր գործերն ապրեն: Շնորհակալ եմ պատկերասրահին՝ այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ այս ցուցահանդեսով կամփոփվի պատկերասրահի այս տարվա ցուցահանդեսների շարքը:

Placeholder
«Արան ուզում էր, որ իր գործերն ապրեն». բացվեց Արա Շիրազի ցուցահանդեսը