ՊԵԿ նախագահ. Պայքարելու ենք տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում արատավոր երևույթների դեմ
Տնտեսություն
13:25 13/11/2017
Հայաստան

ՊԵԿ նախագահ. Պայքարելու ենք տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում արատավոր երևույթների դեմ

«Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երևույթների դեմ: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օժանդակությունը»,-հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ՊԵԿ-ն առանցքային է համարում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կանխարգելիչ նշանակության ամրապնդումը` այդ թվում ՀԴՄ-ների կիրառման մասով:

Պատասխանատվության խստացումը զուգակցվելու է խախտումների արձանագրման մեխանիզմների կատարելագործմամբ: Տուգանքները կիրառվելու են այն պարագայում, երբ դրանք կզուգակցվեն տեսանկարահանմամբ: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև խստացնել հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու դեպքերի պատասխանատվությունը: Ծավալված ակտիվ երկխոսության ընթացքում ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից հնչեցված մի շարք կառուցողական առաջարկներ:

Placeholder
ՊԵԿ նախագահ. Պայքարելու ենք տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում արատավոր երևույթների դեմ