Ռոնալդուն հղի ընկերուհուն դավաճանել է պորտուգալացի մոդելի հետ
Սպորտ
09:47 13/11/2017
Աշխարհ

Ռոնալդուն հղի ընկերուհուն դավաճանել է պորտուգալացի մոդելի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն  կասկածվում է իր ընկերուհուն պորտուգալացի մոդել Նատաշա Ռոդրիգեսի հետ դավաճանելու մեջ: Այս մասին գրում է «Գազտա»ռու»-ն՝ վկայակոչելով The Sun-ին:

Պարբերականի տեղեկացմամբ, Ռոդրիգեսը «Սերը բարձունքին» ռեալիթի շոուի ընթացքում պատմել է հարձակվողի հետ անցկացրած գիշերվա մասին:

«Ես Ռոնալդուին տեսանյութ ուղարկեցի, ուր թվերք եմ պարում: Նա պատասխանեց, որ ուզում է հանդիպել ինձ հետ, քանի որ իրեն դուր է եկել իմ մարմինը: Մենք արագորեն լեզու գտանք միմյանց հետ՝ չնայած, որ ես գիտեի՝ նա ընկերուհի ունի: Նրա հետ գիշերն ուղղակի հիասքանչ էր: Հասկանում եմ, որ ես նրան  պետք էի սեքսի համար, բայց դա իմ երազանքն էր»,- հայտարարել է 21-ամյա մոդելը:

Ռոնալդուն երեք երեխաների հայր է: Ներկայումս նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, հղի է:
 

Placeholder
Ռոնալդուն հղի ընկերուհուն դավաճանել է պորտուգալացի մոդելի հետ