Ամերիկացի 400 միլիոնատերեր և միլիարդատերեր կոչ են արել Կոնգրեսին՝ չնվազեցնել իրենց հարկերը
Տնտեսություն
19:00 13/11/2017
Աշխարհ

Ամերիկացի 400 միլիոնատերեր և միլիարդատերեր կոչ են արել Կոնգրեսին՝ չնվազեցնել իրենց հարկերը

Ավելի քան 400 միլիոնատերեր ու միլիարդատերեր նամակ են ուղարկել ԱՄՆ Կոնգրես՝ խնդրելով չնվազեցնել հարուստներից գանձվող հարկերը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Chicago Tribune-ը:

Հարուստների կարծիքով՝ հարկերի կրճատումը կբարդացնի ԱՄՆ-ի պետական պարտքի հետ կապված իրավիճակը և  կբարձրացնի երկրում անհավասարության մակարդակը:

Նամակի հեղինակներն են ֆինանսիստ Ջորջ Սորոսը, Սթիվեն Ռոքֆելերը, Ben & Jerry's պաղպաղակի ընկերության հիմնադիրներ Բեն Կոուենը և Ջերի Գրինֆիլդը և այլք:
 

Placeholder
Ամերիկացի 400 միլիոնատերեր և միլիարդատերեր կոչ են արել Կոնգրեսին՝ չնվազեցնել իրենց հարկերը