ԱԱ. Հայաստանի սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ
Սպորտ
17:26 13/11/2017
Հայաստան

ԱԱ. Հայաստանի սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ

Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Մխիթարյանը հաղթել է ղրղզ Մուհամեդալի Էրգեշովին:

Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Դանիիլ Վոևոդինին: Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ)՝  նվաճել բրոնզե մեդալ:

Placeholder
ԱԱ. Հայաստանի սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ