Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն  այցելել են Ծիծեռնակաբերդ
Սպորտ
17:45 13/11/2017
Հայաստան

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայաստան ժամանած Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այսօր  այցելել են Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացրած հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ են դրել անմար կրակի շուրջ:

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը մանրամասնում է, որ Ծիծեռնակաբերդ են այցելել ֆեդերացիայի փոխնախագահը, ֆինանսական գծով տնօրենը, միջազգային հարաբերությունների գծով տնօրենը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը:




 

Placeholder
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ