Նավթի համաշխարհային գներն աճում  են
Տնտեսություն
11:25 13/11/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,12%-ով՝  կազմելով  56,81  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ աճել են 0,05%-ով՝ հասնելով բարելի համար 63,55 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են