Արթուր Բաղդասարյանը՝ Սահմանադրական դատարանի նախագա՞հ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:08 14/11/2017
Հայաստան

Արթուր Բաղդասարյանը՝ Սահմանադրական դատարանի նախագա՞հ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած  ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով  Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միևնույն ժամանակ  դրանց վերացման ժամկետ  էր սահմանել  մինչև հաջորդ տարվա  մարտ ամիսը։ 20 տարի շարունակ  Հայաստանի ամենատարբեր  իշխանությունների պատվերը  կատարած և բոլոր  ապօրինի  ու կեղծված  ընտրությունները  Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ  Գագիկ Հարությունյանը  այս որոշմամբ  փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ և արդարադատ է ինքը, և դրանով իր համար հանրային վարկանիշ է ստեղծել։

Ըստ թերթի տեղեկությունների՝  ՍԴ այս որոշումը  իշխանությունը  կազմակերպել է Գագիկ Հարությունյանի  գեղեցիկ հեռացումն  ապահովելու համար, ում 70-ամյակը  լրանում է 2018թ մարտի 23-ին»։

Թերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ»  կուսակցության նախագահ  Արթուր Բաղդասարյանը։  «Այս նշանակումից  հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր և վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»,-մեկնաբանել է թերթը:

Placeholder
Արթուր Բաղդասարյանը՝ Սահմանադրական դատարանի նախագա՞հ. «Ժամանակ»