Վան Գոգի կտավը վաճառվել է 81 միլիոն դոլարով
Մշակույթ
20:09 14/11/2017
Աշխարհ

Վան Գոգի կտավը վաճառվել է 81 միլիոն դոլարով

Վան Գոգի «Հողագործությունը և հողագործ» կտավը, Christie’s աճուրդի տանը վաճառվել է 81,3 միլիոն դոլարով:

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ նկարը, որում պատկերված է տեսարան՝ բացվող  Ֆրանսիայում հոգեբուժարանի պատուհանից, որտեղ Վան Գոգը գտնվել է իր կյանքի վերջին տարիներին, ստեղծվել է 1889 թվականին։ Դրա նախնական գինը եղել է 50 միլիոն դոլար:

Աղբյուրը նշում է, որ ռեկորդային գինը, որով երբևէ վճարվել է Վան Գոգի ստեղծագործության համար, կազմել է 82,5 մլն դրամ։ Այդ գնով ձեռք է բերվել նրա «Բժիշկ Գաշեի դիմանկարը»՝ 1990 թվականին։
 

Placeholder
Վան Գոգի կտավը վաճառվել է 81 միլիոն դոլարով