Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ
Սպորտ
20:29 13/11/2017
Հայաստան

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Գոլերի հեղինակներ դարձան Հայկ Իշխանյանը, Վարազդատ Հարոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Կիպրոսի հավաքականից՝ Կոնստանտինոս Լայֆիսը, Պիրոս Սոտերիուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը ևս ավարտվեց հայաստանցի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 4:1 հաշվով:

Placeholder
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ