Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել
Կրթություն, գիտություն
11:23 14/11/2017
Հայաստան

Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները հացադուլ են սկսել:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ 5 ուսանող հացադուլ է սկսել: Հացադուլ իրականացնող 5 տղաներից 4-ը ծառայել են բանակում:

«Հացադուլի հիմնական նպատակը հասարակական անտարբերության, ինչպես նաև տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարելն է: Կոչ ենք անում՝  լսարանի դուռը չջարդել, սադրանքների չգնալ: Մենք ցանկություն չունենք դուռը պահելով  ինչ-որ մեկի հետ կռվի մեջ մտնել: Մեր նպատակն արդար է, խաղաղ է, մեր նպատակը հացադուլն է»,- ասաց  Դավիթ Պետրոսյանը:

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ։ Նրանք պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները:

 

Placeholder
Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել