Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը թերսնման պատճառով վատացել էր.  ՀԺ
Օրվա մամուլ
09:25 15/11/2017
Հայաստան

Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը թերսնման պատճառով վատացել էր. ՀԺ

Երեկ ուշ երեկոյան  կտրուկ վատացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի  լսարաններից մեկում տարկետման  իրավունքի  պահպանման պահանջով  հացադուլ  հայտարարած  5 երիտասարդներից մեկի ինքնազգացողությունը և շտապօգնություն է հրավիրվել։

Շտապօգնության բժիշկը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է թերսնման հետևանքով։ Ըստ բժիշկի՝ նրան խորհուրդ չի տրվում շարունակել  հացադուլը, սակայն երիտասարդը ուզում է  մնալ ընկերների հետ։ Հացադուլավորները հանդես են եկել  հայտարարությամբ, որով կոչ են արել  տղաների  առողջությամբ մտահոգ բոլոր անձանց  միանալ  նախաձեռնության երթին  դեպի Ազգային ժողով, որը կմեկնարկի այսօր առավոտյան ժամը 9։30-ին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը թերսնման պատճառով վատացել էր. ՀԺ