Բակո Սահակյանի այսօրվա առաջնահերթությունը Թալիշն էր
Քաղաքական
19:48 14/11/2017
ԼՂՀ

Բակո Սահակյանի այսօրվա առաջնահերթությունը Թալիշն էր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Թալիշ գյուղ և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին:

Նույն օրը Նախագահն այցելել է մի շարք զորամասեր և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջև ծառացած կարևորագույն առաջադրանքներից են, և իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

 

Placeholder
Բակո Սահակյանի այսօրվա առաջնահերթությունը Թալիշն էր