«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
Քաղաքական
10:24 15/11/2017
Հայաստան

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ՝ 6:

Մինչ քվերակությունը վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց. «128 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին: Հիշեցնեմ, որ չորս ուսանող այս պահին  հացադուլի մեջ են։ Ելնելով արդեն իսկ նշված մի շարք փաստարկներից, «Ելքը» դեմ է քվերակելու և կոչ ենք անում բոլորին դեմ քվերակել, ինչը հնարավորություն կտա մեզ կարճ ժամանակում լրամշակել օրենքը և նորը ներկայացնել»։

Խորհրդարանն ընդունեց նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85/6 քվեարկությամբ: Դեմ էր քվեարկել միայն «Ելքը»:

Placeholder
«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց