Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
15:21 15/11/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1.26%-ով՝  կազմելով  55,00  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 1.40%-ով՝ հասնելով բարելի համար 61,34 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են