Սերժ Սարգսյանն Աղվերանում հանդիպել է երեք տասնյակ գործարարների հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:13 16/11/2017
Հայաստան

Սերժ Սարգսյանն Աղվերանում հանդիպել է երեք տասնյակ գործարարների հետ. «Հրապարակ»

Կիրակի օրը, «Ռիո»-ի բացումից և մեկ միլիարդի մասին հայտարարությունից առաջ, Աղվերանում  Սերժ Սարգսյանը հանդիպել է  հայաստանյան  երեք տասնյակ գործարարների հետ՝ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ. գրել  է «Հրապարակ»-ը:

«Հանդիպման ընթացքում բավականին երկար քննարկվել է Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը։ Սերժ Սարգսյանը ուշիուշով լսել է գործարարներին, նրանց բարձրացրած խնդիրները, այդ թվում  և՝ «պրետենզիաները», ասել է, որ ամեն ինչ լավ է  լինելու, վիճակն առաջիկայում շտկվելու է, որովհետև նոր և մեծածավալ ներդրումներ են սպասվում, սակայն «հույսները չպետք է դնենք միայն դրսից սպասվող ներդրումների վրա, Հայաստանի գործարարները ևս պետք է շատ ակտիվ լինեն»։ Ի դեպ գործարարների «պրետենզիաները», մեծ մասն առնչվել է կառավարությանն ու վարչապետին, որը Հովիկ Աբրահամյանի նման «գյալաջիստ» չէ, իրենց հետ ակտիվ կապի մեջ չէ, միշտ չէ, որ «հասանելի» է։ Ինքը՝ վարչապետը հանդիպմանը ներկա չի եղել»,-հավելել է թերթը։

Placeholder
Սերժ Սարգսյանն Աղվերանում հանդիպել է երեք տասնյակ գործարարների հետ. «Հրապարակ»