Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:19 16/11/2017
Հայաստան

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է, որ քաղաքական շրջանակներում չեն բացառում՝ առաջիկայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն, նրանից դժգոհությունը մեծացել է նոյեմբերի 5-ին ՏԻՄ  ընտրություններից հետո, երբ Բերդում նրա պաշտպանած թեկնածուն՝ Արծվաբերդի անտառտնտեսության պետը, պարտվեց գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին։

«Չնայած ՀՀԿ-այս տարածքն ազատ էր թողել, սակայն մարզպետը սատարում  էր «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանին, որի որդին՝ Կարենը, մարզպետի առաջին տեղակալն է։ Մարզպետը մարզում կորցրել է իր կշիռը, և մարզխորհրդի նիստերին ոչ բոլոր համայնքապետերն են ներկայանում»,-գրել է թերթը։

Placeholder
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն. «Հրապարակ»