ՌԴ-ն  ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի՝ իր սպառազինությունը գնելու համար
Քաղաքական
14:19 16/11/2017
Տարածաշրջան

ՌԴ-ն ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի՝ իր սպառազինությունը գնելու համար

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ  օրենքի նախագծին:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամարդել 100 մլն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:

Ըստ նրա ներկայացման՝  օրենքի նախագիծը համաձայնեցվել է «շահագրգիռ բոլոր մարմինների» հետ ու առաջարկություններ չեն ներկայացվել:
 

Placeholder
ՌԴ-ն ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի՝ իր սպառազինությունը գնելու համար