Մարտիրոսյանն ու Իգնատովը քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր
Տնտեսություն
11:00 17/11/2017
Հայաստան

Մարտիրոսյանն ու Իգնատովը քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է արդեն ձևավորված համագործակցությունը և դրա զարգացմանը միտված քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես, կողմերն անդրադարձել են ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքների կատարման և ֆինանսավորման  ժամկետներին առնչվող հարցերին:

Վահան Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ԵԶԲ-ն կմասնակցի նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Placeholder
Մարտիրոսյանն ու Իգնատովը քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր