Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ
Աշխարհում
09:42 17/11/2017
Աշխարհ

Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են։ Հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «People»-ին։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Նոր Օռլեանում: Հարսանիքը կայացել է Ալեքսիսի դստեր ծննդյան օրվանից 11 շաբաթ անց:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ երգչուհի Սիառան և Բեյոնսեն, Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, մոդել Քիմ Քարդաշյանը և այլն։

Placeholder
Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ