Երկրաշարժ Ադրբեջանի հանրապետության Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
Տարածաշրջան
18:13 17/11/2017
Հայաստան

Երկրաշարժ Ադրբեջանի հանրապետության Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Այսօր տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: 

ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:

Placeholder
Երկրաշարժ Ադրբեջանի հանրապետության Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք