Մեկ օրում արձանագրվել է 7 ՃՏՊ
Իրավունք
18:40 17/11/2017
Հայաստան

Մեկ օրում արձանագրվել է 7 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Placeholder
Մեկ օրում արձանագրվել է 7 ՃՏՊ