Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 48.5 %-ով
Տնտեսություն
19:29 18/11/2017
Հայաստան

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 48.5 %-ով

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին  ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 19 940.8 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40.7%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 48.5%-ով  և կազմել 16 700.9 հազար տոննա։

Հաշվետու  ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 976.8  հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը 2016 թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 4.4%:

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ հունվար-սեպտեմբերին իրականացվել է 1 246.0  հազար տոննա (աճը կազմել է 22.1% ), իսկ օդային ճանապարհով՝ 17.1 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 48.7%)։

Placeholder
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 48.5 %-ով