Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները
Սպորտ
14:51 20/11/2017
Հայաստան

Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում է անցկացրել «Խիմիկ-2»-ի հետ, որից առաջինում հաղթել է խոշոր՝ 11:2 հաշվով, երկրորդում անակնկալ պարտություն է կրել՝ 4:5:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ քսաներկու խաղից հետո «Արարատը» 39 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի տանը Լիտվայի «Էներգիայի» (Էլեկտրենայ) հետ նոյեմբերի 23-ին և 24-ին:

Placeholder
Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները