ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է
Սպորտ
09:49 20/11/2017
Հայաստան

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է

Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին հաղթելուց հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի միանձնյա առաջատար է:

Հայաստանցի շախմատիստը սպիտակներով գեղեցիկ և արագ հաղթանակ  է տարել՝ հարկադրելով մրցակցին հանձնվել 27-րդ քայլում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ՝ Արոնյանն ունի 3 միավոր և  կես միավորի տարբերությամբ գերազանցում  է հինգ գրոսմայստերի:

Placeholder
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է