Հայկ Մելիքյանի վիրտուոզ տարեվերջյան համերգը՝ Երևանում
Մշակույթ
10:25 20/11/2017
Հայաստան

Հայկ Մելիքյանի վիրտուոզ տարեվերջյան համերգը՝ Երևանում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր  տեղի է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ բացառիկ վիրտուզ ծրագրով:

Ծրագրով նախատեսվում է մեկ ամբողջական բաժին միայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե երբեք չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ «Պետրուշկա» դաշնամուրային սյուիտը:

Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին. «Տարին գերհագեցած էր բազմազան ծրագրերով, միջազգային համերգաշարերով ու նաև նոր փառատոններով, սակայն երևանյան հանդիսատեսին ներկայանալու բերկրանքն ու պատասխանատվությունն այլ է, հարազատ ու կենացնող»,- նշում է Հայկ Մելիքյանը:

Նշենք, որ միջազգային երկարատև շրջագայությունից հետո այս համերգը դաշնակահարի աշնանային սեքզնի երևանյան եզրափակիչ միջոցառումն է:

Placeholder
Հայկ Մելիքյանի վիրտուոզ տարեվերջյան համերգը՝ Երևանում